«Rianair»-ը կորոնավիրուսի վտանգի պատճառով մեկ ամսով դադարեցրել է Իտալիայից Վրաստան ավիաչվերթների մի մասը
«Rianair» ավիաընկերությունը կորոնավիրուսի վտանգի պատճառով մեկ ամսով դադարեցրել է Իտալիայից Վրաստան ավիաչվերթների մի մասը:
Ավիաընկերությունը նշված որոշումը կայացրել է կորոնավիրուսի վտանգից ելնելով, Վրաստանի օդանավակայանների պահանջի հիման վրա:
Ավիաընկերության կողմից տարածված հայտարարության մեջ նշված է, որ բոլորն, ում վերաբերել են չեղարկված չվերթները, տեղեկացված են որոշման մասին: Նրանց առաջարկել են գումարի փոխհատուցում կամ չվերթի տեղափոխում:
Ըստ տեղեկությամբ, Միլանի Բերգամո օդանավակայանից Թբիլիսիի ուղղությամբ չվերթները մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը կրճատել է մինչև շաբաթը երկու չվերթ:
Բոլոնիայից Քութաիսիի օդանավակայանի ուղղությամբ նշանակված չվերթները կդադարեցվեն մարտի 7-ից մինչև ապրիլի 8-ը:
Ավիաընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է չվերթները Հորդանանի, Իսրայելի, Մոնտենեգրո՛ի և Չեխիայի ուղղությամբ: