Ռուսաստանն ու Եգիպտոսը երկրների միջեւ ավիահաղորդակցության վերսկսման մասին փաստաթղթեր են ստորագրել:
Եգիպտոսի Ավիացիայի նախարար Շերիֆ Ֆաթհիի խոսքով՝ Մոսկվայի եւ Կահիրեի միջեւ օդային հաղորդակցությունը կբացվի փետրվարի 1-ից:
Նա նաեւ ավելացրել է, որ ապրիլին կողմերը կքննարկեն չարտերային չվերթների բացումը:
ՌԴ-ից Եգիպտոս թռիչքները դադարեցվել էին 2015-ի նոյմեբերից:
Դա տեղի ունեցավ ահաբեկչության հետեւանքով Airbus A321 ինքնաթիռի ոչնչացումից հետո, որը 2015-ի հոկտեմբերի 31-ին Շարմ էլ Շեյխից ուղեւորվում էր Սանկտ Պետերբուրգ: Ինքնաթիռում 224 ուղեւոր կար, հիմնականում ՌԴ քաղաքացիներ: Բոլորը զոհվեցին: Մոսկվան պահանջել էր Եգիպտոսի օդանավակայաններում անվտանգությունը բարելավել: