ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն Ուկրաինայի հետ կապված իրավիճակի պատճառով: Ինչպես հայտնում է «Ռիա-նովոստի»-ն, պատժամիջոցների ցանկում ընդգրկվել են Ռուսաստանի և Ուկրաինայի 21 քաղաքացիներ և 9 ընկերություն:
Նրանց թվում են ՌԴ էներգետիկայի նախարարի տեղակալ Անդրեյ Չերեզովը և նախարարության դեպարտամենտի նախագահ Եվգենի Գրաբչակը, ինչպես նաև քույր կառույցներ՝ «Սուրգուտնեֆտեգազը»-ը, «Սիլովիխ մաշին»-ը և «Տեխնոպրոմէքսպորտ»-ը: