Միխեիլ Ղավելաշվիլին հանդիպել է Իսրայելի Պետությունում Վրաստանի նորանշանակ դեսպան Բեքա Դվալիի հետ
Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին հանդիպել է Իսրայելի Պետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բեքա Դվալիի հետ։
Նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի և Իսրայելի Պետության միջև ամուր բարեկամական հարաբերությունները և երկկողմ համագործակցության հետագա զարգացման հարցերը։
Նախագահը շնորհավորել է Բեքա Դվալիին Իսրայելի Պետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ նրա հետագա գործունեության մեջ։