Դնեպրի վրա ռուսական հարձակման հետևանքով զոհվել է հինգ մարդ, վիրավորվել՝ 28-ը
Դնեպրի վրա Ռուսաստանի կողմից առավոտյան հարձակման հետևանքով զոհվել է հինգ մարդ, վիրավորվել՝ 28-ը։
Այս մասին հայտնել են ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում անելով Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավարին։
Լրատվամիջոցների տվյալներով՝ վիրավորները գլխի վնասվածքներ, բեկորային վերքեր և կոտրվածքներ ունեն։ Նրանցից չորսը գտնվում են ծանր վիճակում։
Ավելի վաղ հաղորդվել էր չորս զոհի և 21 վիրավորի մասին։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայություններ։