Դմիտրի Պեսկով. Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում լավ հայտնի է թե՛ Կիևին, թե՛ ամերիկացի բանակցողներին և բավականին հետևողական է

15:49, 29.06.2026

Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում լավ հայտնի է թե՛ Կիևին, թե՛ ամերիկացի բանակցողներին,- ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով, Մոսկվայի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում, որը Վլադիմիր Պուտինը արտահայտել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում 2024 թվականին, մնում է անփոփոխ։

«Այս դիրքորոշումը լավ հայտնի է Կիևի ռեժիմին, այն լավ հայտնի է ամերիկացի բանակցողներին և այն բավականին հետևողական է», – ասել է Դմիտրի Պեսկովը։

Բացի այդ, ըստ Պեսկովի, ճակատում դինամիկան վստահություն է ներշնչում Ռուսաստանին, որ այսպես կոչված հատուկ ռազմական գործողության նպատակները կիրականացվեն։

«Այս դինամիկան, անկասկած, շատ խոսուն է։ Իհարկե, այն մեզ վստահություն է ներշնչում, որ մեր նպատակները կիրականացվեն», – ասել է Դմիտրի Պեսկովը։

Նմանատիպ