Թուրքիան Ռուսաստանից գնելու է հրթիռային համալիրներ
Թուրքիան Ռուսաստանից գնելու է հրթիռային համալիրներ

Թուրքիան 2.5 մլրդ դոլարով Ռուսաստանից գնում է С-400 զենիթա-հրթիռային համալիրի 4 դիվիզիոն, ընդ որում 55 տոկոսը կվճարվի վարկով։ Այս մասին հայտնել է «Ռոստեխի» գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը։

«Մնացել է միայն հաստատել վերջնական փաստաթղթերը։ Կարող եմ ասել, որ պայմանագրի ընդհանուր գումարի 45 տոկոսը նրանք տալիս են որպես կանխավճար, իսկ 55 տոկոսը կկազմեն ռուսական վարկային միջոցները»,-ասել է Չեմեզովըն։

Ռուսաստանը Թուրքիային կմատակարարի հակաօդային պաշտպանության առաջին С-400 համալիրները 2020 թվականի սկզբին։