Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսի 7 909 նոր դեպք, մահացել է 113 պացիենտ

22:15, 04.02.2021

Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսի 7 909 նոր դեպք:

Երկրի առողջապահության նախարարի խոսքով, վերջին 24 ժամվա ընթացքում վարակը խլել է 113 հիվանդի կյանք: Ընդհանուր առմամբ, համավարակի զոհ է դարձել 26 467 մարդ:

Համավարակի տարածումից ի վեր, երկրում գրանցվել է վարակման ավելի քան 2,5 միլիոն դեպք: 1 500 հիվանդ շարունակում է մնալ ծանր վիճակում: Երկրում օրական կատարվում է մինչև 145 հազար թեստ:

Նմանատիպ