Թուրքիայում արձանագրվել է «կովիդ 19»-ի 7 590 նոր դեպք, մահացել է 94 պացիենտ
Վերջին 24 ժամվա ընթացքում Թուրքիայում արձանագրվել է «կովիդ 19»-ի 7 590 նոր դեպք, վարակից մահացել է 94 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը տարածում են տեղական լրատվամիջոցները, հիմնվելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:
Ներկայումս երկրի ողջ տարածքում ծայրահեղ ծանր է 1 225 վարակված անձի վիճակը:
Համավարակի տարածումից ի վեր, Թուրքիայում գրանցվել է վարակման ավելի քան երկու միլիոն դեպք, որի արդյունքում զոհվել է 27 187 մարդ:
Հունվարի 14-ին Թուրքիան սկսել է պատվաստել բնակչությունը վարակի դեմ: