Ռուսական կայսրության կամ ԽՍՀՄ երկաթյա վարագույրը ոչնչացվել է. Պետրո Պորոշենկո
Ռուսական կայսրության կամ ԽՍՀՄ երկաթյա վարագույրը ոչնչացվել է. Պետրո Պորոշենկո

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ ԵՄ-ի հետ առանց վիզաների ռեժիմը և անկախության համար պայքարում Արևմուտքի աջակցությունը 2017 թ. երկրի համար հիմնական ձեռքբերումներն են դարձել:

Այդ մասին հաղորդագրություն տարածվել է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում:

«Առանց վիզաների ռեժիմի շնորհիվ Ուկրաինայի անձնագիրն արդեն հարգում են: Հունիսի 11-ից ի վեր յուրաքանչյուր ուկրաինացի, ով կենսաչափական անձնագիր է ստացել՝ առանց հերթ կանգնելու, առանց վիզայի համար վճարելու, անհարկի փաստաթղթեր լրացնելու կարող են ազատ ճանապարհորդել Եվրամիության տարածքում: Ռուսական կայսրության կամ ԽՍՀՄ երկաթյա վարագույրը ոչնչացվել է», – ասել է Ուկրաինայի նախագահը:

Օգոստոսի վերջին Պորոշենկոն ասել էր, որ Ուկրաինան «երբեք չի վերադառնա ԽՍՀՄ և Ռուսաստանի կայսրություն»: