Մահմեդականների սուրբ ամսում Եգիպտոսում փակ կլինեն մզկիթները: Դրա պատճառը կորոնավիրուսի տարածումից խուսափելն է: Այս մասին հայտարարել է Եգիպտոսի կրոնի նախարարը:
«Մզկիթները կլինեն փակ, մինչև երկրի մասշտաբով չավարտվի նոր դեպքերի տարածումը և առողջապահության նախարարությունը չասի, որ հավաքն այլևս հասարակության համար վտանգավոր չէ»,- հայտարարում է երկրի առողջապահության նախարարությունը: