Թուրքիայում ձերբակալել են ցուցադրության կազմակերպչին, որի ժամանակ սպանվել էր դեսպան Կառլովը
Թուրքիայում ձերբակալել են ցուցադրության կազմակերպչին, որի ժամանակ սպանվել էր դեսպան Կառլովը

Անկարայում ձերբակալվել է ֆոտոցուցադրության կազմակերպիչը, որի ժամանակ սպանվել էր Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը:

Մուստաֆա Թիմուր Օզքանը մեղադրվում է սպանությանը մասնակից լինելու մեջ: Իրավապահ մարմնի աղբյուրի տվյալներով՝ Օզքանին հարցաքննության են տարել Անկարայի դատախազություն, որը նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրել՝ կանխամտածված սպանության կազմակերպման և մասնակցության համար: Դատախազության առաջադրած մեղադրանքից հետո թուրքական մայրաքաղաքի դատարանը որոշում է կայացրել նրան ձերբակալելու մասին:

Հիշեցնենք, որ Կառլովին կրակել են 2016-ի դեկտեմբերի 19-ին Անկարայում ցուցադրության ժամանակ ելույթ ունենալիս: