Փոթիից Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոցի լաբորատորիա, հետզոտության համար ուղարկվել է ՆԳՆ-ի 26 աշխատակցի կենսաբանական նմուշ: Տեղեկությունն այս մասին տարածում է Փոթիի հանրային առողջապահության կենտրոնը:
«Այսօր Փոթիում հետազոտել ենք ՆԳՆ-ի 26 աշխատակցի: Նմուշներն ուղարկվել են Զուգդիդիի լաբորատորիա: Պատասխանները հայտնի կդառնան վաղը առավոտյան: Այս հետազոտությունը պլանավորված է և իրականացվում է կանխարգելիչ նպատակներով»,- ասել է Փոթիի հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն, Նանա Մխեիձեն: