Փոթիում սպասում են 56 անձի «Պի Սի աՐ» թեստի պատասխաններին
Փոթիում սպասում են 56 անձի «Պի Սի աՐ» թեստի պատասխաններին

Փոթիից Զուգդիդի ինֆեկցիոն հիվանդանոցի լաբորատորիա է ուղարկվել 56 աձնի փորձանմուշ «Պի Սի աՐ» հետազոտության համար: Նրանցից չորսը միջազգային բեռնափոխադրող մեքենաների վարորդներ են, իսկ՝ մնացածը մաքսային ծառայողներ:

«Այսօր Փոթիում անցկացվել է 52 մաքսային ծառայողի և չորս վարորդի հետազոտություն: Պատասխանները հայտնի կդառնա վաղն առավոտյան: Այս հետազոտությունը պլանային է և իրականացվում է կանխարգելիչ նպատակներով:

Հուսով ենք, որ բոլոր անալիզների արդյունքները կլինեն բացասական», – հայտարարել է Հանրային առողջության կենտրոնի տնօրեն Նանա Մխեիձեն:

 

Հեղինակ՝    Անժելլա Սարոյան