Փոթիում, սահմանային ոստիկանության 18 աշխատակից անցել է պլանային «PCR» թեստավորում
Փոթիում, սահմանային ոստիկանության 18 աշխատակից անցել է պլանային «PCR» թեստավորում

Փոթիի հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Նանա Մխեիձեի փոխանցմամբ, Փոթիի լաբորատորիա «PCR» թեստավորման համար ուղարկվել են սահմանային ոստիկանության աշխատակիցների կենսաբանական նմուշները:

«Փոթիում այսօր թեստավորվել է սահմանային ոստիկանության 18 աշխատակից: Պատասխանները հայտնի կդառնան այսօր: Նշված հետազոտությունը պլանային է և իրականացվում է կանխարգելիչ նպատակով: Հուսով ենք, բոլոր պատասխանները կլինեն բացասական»,- հայտարարել է Նանա Մխեիձեն: