Փոթիում պլանային հետազոտված 70 հրշեջ-փրկարարի և սպասարկման գործակալության երեք աշխատակցի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել
Փոթիում պլանային հետազոտված 70 հրշեջ-փրկարարի և սպասարկման գործակալության երեք աշխատակցի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել

Փոթիի հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Նանա Մխեիձեի փոխանցմամբ, Փոթիում հայտնի է 70 հրշեջ-փրկարարի կենսաբանական նմուշի «PCR» թեստավորման պատասխանը:

Բացի այդ, հայտնի են սպասարկման գործակալության աշխատակիցների հետազոտության պատասխանները: Նրանցից ոչ մեկի դեպքում կորոնավիրուս չի ախտորոշվել:

«Փոթիում հետազոտել են 70 հրշեջ-փրկարարի և սպասարկման գործակալության երեք աշխատակցի: Նշված հետազոտությունը պլանային էր և կրում էր կանխարգելիչ բնույթ: Բարեբախտաբար, բոլոր պատասխանները բացասական են և նրանցից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել»,- հայտարարել է Նախա Մխեիձեն: