Փոթիում նոր կորոնավիրուսի թեստավորում իրականացված 22 անձի դեպքում ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել:
Հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Նանա Մխեիձեի հայտարարությամբ, նրանք ինքնամեկուսացման մեջ գնտվող անձինք են, մեկը՝ պացիենտ և առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ են:
«Հետազոտել ենք 22 մարդու: Նրանք ինքնամեկուսացման մեջ էին: Նշված հետազոտությունը պլանային է և իրականացվում է կանխարգելիչ նպատակով: Բարեբախտաբար, ոչ մեկի դեպքում կորոնավիրուս չի ախտորոշվել»,- հայտարարել է Նանա Մխեիձեն: