Փոթիում ինքնամեկուսացման ռեժիմում է 5 մարդ
Փոթիում ինքնամեկուսացման ռեժիմում է 5 մարդ

Փոթիում ինքնամեկուսացման ռեժիմում է գտնվում 5 մարդ: Ինչպես հայտարարում են հանրային առողջապահության կենտրոնում, նրանցից երեքը գտնվում էր բռնազավթված Աբխազիայում, երկուսը վերադարձել է Ռուսաստանից:

«Աբխազիայից վերադարձածները նույն ընտանիքի անդամներ են, այդ թվում ամենակրտսերը 6 տարեկան է: Նրանք հետազոտվել են և սպասում են թեստի պատասխաններին: Ինչ վերաբերում է Ռուսաստանից, Սանկտ-Պետերբուրգից վերադարձած ամուսիններին, նրանց ինքնամեկուսացման ժամկետն ավարտվում է օգոստոսի 28-ին, վաղը նրանք կհետազոտվեն և կգործենք ըստ պատասխանների»,- հայտարարել է Հանրային առողջապահության կենտրոնի տնօրենի տեղակալ Զինաիդա Գագուան: