Փոթիում, Տենդի կենտրոն տեղափոխված կասկածելի ախտանշաններ ունեցող հինգ պացիենտի մոտ լաբորատոր հետազոտության արդյունքում կորոնավիրուս չի հաստատվել: Բժիշկների փոխանցմամբ, նրանք կլինիկա են տեղափոխվել շնչառական խնդիրներով և նրանց կենսաբանական նմուշներն ուղարկվել են լաբորատորիա:
«Ստացել ենք հինգ պացիենտի հետազոտության պատասխան և դրանցից բոլորը բացասական են: Նրանց տարիքը 48-ից 75 տարեկան է: Նրանք ունեին շնչառական ախտանշաններ: Այժմ նրանց վիճակը բավարար է»,- հայտարարել է Փոթիի հոսպիտալի տնօրեն Թեա Միգինեիշվիլին:
Նրա փոխանցմամբ, այսօր կլինիկայից ևս երեք պացիենտի նմուշ է ուղարկվել, պատասխանները հայտնի կդառնան վաղը: