Փոթիում հետազոտված ՆԳՆ-ի 11 աշխատակցի և բուժանձնակազմի 64 անդամի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել
Փոթիում հետազոտված ՆԳՆ-ի 11 աշխատակցի և բուժանձնակազմի 64 անդամի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել

Փոթիում կորոնավիրուսի պլանային թեստավորման շրջանակներում հետազոտվել է ներքին գործերի նախարարության 11 աշխատակից և բուժանձնակազմի 64 ներկայացուցիչ: Ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել:

Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին է հայտնել Փոթիի հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Նանա Մխեիձեն:

«Բարեբախտաբար, ՆԳՆ-ի և բժշկական ոլորտի ներկայացուցիչների մոտ կորոնավիրուս չի հաստատվել: Նշված հետազոտությունը պլանային է և իրականացվում է կանխարգելիչ նպատակով: Հուսանք, Փոթին կմնա կանաչ գոտում»,- հայտարարել է Նանա Մխեիձեն:

Նրա խոսքով, լաբորատորիա է ուղարկվել ՆԳՆ-ի ևս 51 աշխատակցի կենսաբանական նյութ: Դրանց պատասխանները հայտնի կդառնա հավանաբար օրվա վերջին: