Փոթիի հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Նանա Մխեիձեի հայտարարությամբ, Փոթիից «PCR» հետազոտության համար ուղարկված 63 անձի հետազոտության պատասխանները հայտնի են: Նրանցից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել: Նրանք ներքին գործերի նախարարության ներկայացուցիչներ ենք:
«Մենք հետազոտել ենք 63 անձի: Նրանք իրավապահ կառույցների ներկայացուցիչներ են: Նշված հետազոտությունը պլանային է և իրականացվել է կանխարգելիչ նպատակով: Բարեբախտաբար, նրանցից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել»,- հայտարարել է Նանա Մխեիձեն: