Փոթիի հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Նանա Մխեիձեի փոխանցմամբ, Փոթիից լաբորատորիա «PCR» թեստավորման համար ուղարկված ներքին գործերի նախարարության աշխատակիցների հետազոտությունների պատասխանները հայտնի են: Նրանցից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել:
«Փոթիում թեստավորվել է ներքին գործերի նախարարության 33 աշխատակից: Պատասխանները հայտնի են դարձել այսօր: Նրանցից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել: Նշված հետազոտությունը պլանային և իրականացվել է կանխարգելիչ նպատակով»,- հայտարարել է Նանա Մխեիձեն: