Փոթիում հետազոտել են ՆԳՆ-ի 40 աշխատակցի, ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել
Փոթիում հետազոտել են ՆԳՆ-ի 40 աշխատակցի, ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել

Փոթիում նոր կորոնավիրուսի պլանային թեստավորման շրջանակներում հետազոտել են ներքին գործերի նախարարության 40 աշխատակցի: Նրանցից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել:

Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին է հայտնել Փոթիի Հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Նանա Մխեիձեն:

«Մենք հետազոտել ենք 40 անձի: Նրանք իրավապահ կառույցների ներկայացուցիչներ են: Նշված հետազոտությունը պլանային և է իրականացվում է կանխարգելիչ նպատակով: Ինչպես և ակնկալում էինք, նրանցից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել»,- հայտարարել է Նանա Մխեիձեն: