Փոթիում ձևակերպման տնտեսական գոտու և մաքսակետի 37 ներկայացուցչի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել
Փոթիի հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Նանա Մխեիձեի տեղեկությամբ, Փոթիում ձևակերպման տնտեսական գոտու և մաքսային աշխատակիցների «PCR» թեստավորման պատասխանները հայտնի են: Նրանցից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել:
«Փոթիում հետազոտեցինք ձևակերպման տնտեսական գոտու և մաքսակետի 37 ներկայացուցչի: Նշված հետազոտությունը պլանային էր և իրականացվել է կանխարգելման նպատակով»,- հայտարարել է Նանա Մխեիձեն: