Վերջին 24 ժամվա ընթացքում Փոթիում արձանագրվել է կորոնավիրուսի հինգ նոր դեպք: Հանրային առողջապահության կենտրոնի տեղեկությամբ, նկատվում է կորոնավիրուսով վարակման դեպքերի նվազում, իսկ համավարակաբանական հետազոտությունները դեռ շարունակվում են:
«Այս ժամանակահատվածում ընդհանուր առմամբ ապաքինվել է 3 910 հիվանդ, մահացել է 29 մարդ, ակտիվ պացիենտների քանակը կազմում է 177, որտեղից 55-ը բուժվում են հիվանդանոցներում, այդ թվում 37-ը բուժվում է Փոթիի հիվանդանոցում: Կարանտինում կա երկու մարդ, տանը բուժվում է 120 քաղաքացի, ինքնամեկուսացման մեջ է 155 անձ: Նոր դեպքերի շփումները կազմել են 14, հետազոտվել է 33 մարդ:
Փոթիում իրավիճակը վերահսկվում է, և խուճապի պատճառ չկա»,- ասել են Փոթիի հանրային առողջապահության կենտրոնում: