Փոթիից Զուգդիդիի ինֆեկիոն հիվանդանոցի լաբորատորիա ուղարկված 18 անձի հետազոտության պատասխանները բացասական են
Փոթիից Զուգդիդիի ինֆեկիոն հիվանդանոցի լաբորատորիա «PCR» թեստավորման համար ուղարկված 18 անձի հետազոտության պատասխանները հայտնի են: Նրանցից ոչ մեկի դեպքում կորոնավիրուս չի ախտորոշվել:
«Փոթիում հետազոտվել է 18 անձ: Այստեղից 4-ը մաքսավոր է, երկուսը՝ բժիշկ, 12-ը՝ հանրային առողջապահության կենտրոնի ներկայացուցիչ: Նշված հետազոտությունը պլանային է և իրականացվում է կանխարգելման նպատակով: Բարեբախտաբար, բոլոր պատասխանները բացասական են»,- հայտարարել է հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Նանա Մխեիձեն: