Փոթիից Լուգարի լաբորատորիա է ուղարկվել 25 մարդու կենսաբանական նմուշ, ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել
Փոթիից Լուգարի լաբորատորիա է ուղարկվել 25 մարդու կենսաբանական նմուշ, ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել

Փոթիից Լուգարի լաբորատորիա է ուղարկվել 25 մարդու կենսաբանական նմուշ: Նրանցից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել:

«Հետազոտված 25 անձանցից երկուսը «Տենդի կլինիկայի» պացիենտներ են, մեկը՝ հոսպիտալի, մնացածը՝ շտապ օգնության ծառայության աշխատակիցներ են: Նրանց կենսաբանական նմուշները երեկ ուղարկվել էին Լուգարի լաբորատորիա: Ինչ վերաբերում է պացիենտներին, մեկը 1.4 տարեկան երեխա է, մյուսը՝ 11-ամյա տղա Խոբիից: Բժիշկների գնահատմամբ, նրանց առողջական վիճակը բավարար է»,- հայտարարել է Հանրային առողջության կենտրոնի տնօրեն Նանա Մխեիձեն: