Փոթիի Տենդի կենտրոնում կասկածելի ախտանշաններով գտնվում է հինգ պացիենտ, նրանցից մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել
Փոթիի Տենդի կենտրոնում կասկածելի ախտանշաններով հինգ պացիենտ է գտնվում: Նրանցից յուրաքանչյուրն ունի ջերմություն և շնչառական այլ խնդիրներ: Հինգից մեկի պատասխանը հայտնի է: Գրիգոլեթցի երիտասարդ տղամարդու մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել:
«Այսօր տենդի կլինիկայում առավոտյան թեստավորվել է երեք պացիենտ, 33-ամյա տղամարդ Գրիգոլեթիից, 16-ամյա դեռահաս Լանչխութիից և 3-ամյա երեխա Փոթիից: Այստեղից, Գրիգոլեթիի պացիենտի պատասխանը բացասական է: Երեկոյան ավելացել է ևս երկու պացիենտ: Նոր պացիենտները կթեստավորվեն վաղը»,- հայտարարել է հոսպիտալի տնօրեն Թեա Միգինեիշվիլին: