Փոթիի «Տենդի կենտրոնում» հետազոտված երեք պացիենտի թեստի պատասխանները բացասական են
Փոթիի «Տենդի կենտրոնից» Լուգարի լաբորատորիա ուղարկված երեք պացիենտի թեստի պատասխան բացասական է: Նրանց մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել: Այս մասին հայտարարել է հոսպիտալի տնօրեն Թեա Միգինեիշվիլին:
«Երեկվա երեք պացիենտների պատասխանները բացասական են: Նրանցից մեկը 33-ամյա տղամարդ է Գրիգոլեթիից, մյուսը՝ 16-ամյա դեռահաս Լանչխութիից և երեք տարեկան երեխա՝ Փոթիից: Այս պահի դրությամբ ունենք երեք նոր պացիենտ – 42-ամյա տղամարդ Փոթիից, 49-ամյա կին Օզուրգեթիից և երեք տարեկան երեխա Փոթիից: Բոլոր երեքի կենսաբանական նյութն առավոտյան ուղարկվել է լաբորատորիա»,- հայտարարել է հոսպիտալի տնօրենը: