Փոթիի կլինիկայի 7 աշխատակից թեստավորվել է և ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել
Փոթիի հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Նանա Մխեիձեի տեղեկությամբ, Փոթիից Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոցի լաբորատորիա «PCR» հետազոտման համար ուղարկված Փոթիի կլինիկայի 7 աշխատակցի թեստի պատասխանները հայտնի են:
Նրանցից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել:
«Փոթիում հետազոտվել է 7 անձ: Նրանք կլինիկայի աշխատակիցներ են: Նշված հետազոտությունը պլանային է և իրականացվել է կանխարգելիչ նպատակով: Բարեբախտաբար, բոլոր անալիզի պատասխանները բացասական են»,- հայտարարել է Նանա Մխեիձեն: