Փոթիի հոսպիտալում կասկածելի ախտանշաններով պացիենտի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել
Փոթիի հոսպիտալում կասկածելի ախտանշաններով պացիենտի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել

Փոթիի հոսպիտալում կասկածելի ախտանշաններով գտնվող 29-ամյա տղամարդու մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել: Նա ուներ ջերմություն և շնչառական այլ ախտանշաններ:

Տղամարդը գտնվում էր մեկուսացված հիվանդասենյակում:

«29-ամյա տղամարդու կենսաբանական նմուշն ուղարկվել է Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոցի լաբորատորիա՝ «PCR» թեստավորման համար: Պատասխանն արդեն հայտնի է: Նրա մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել»,- հայտարարել է հոսպիտալի տնօրեն Թեա Միգինեիշվիլին: