Փոթիի հոսպիտալում կասկածելի ախտանշաններով գտնվող 39-ամյա տղամարդու մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել
Փոթիի հոսպիտալում կասկածելի ախտանշաններով գտնվող 39-ամյա տղամարդու մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել: Նա ուներ ջերմություն և շնչառական այլ ախտանշաններ:
«Մեր կլինիկա տեղափոխված 39 տարեկան տղամարդը մեկուսացված խցիկում էր և անցել է անհրաժեշտ բուժօգնություն: Այժմ, նրա առողջական վիճակը բավարար է: Նրա մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել և արդեն դուրս ենք գրել կլինիկայից»,- հայտարարել է Փոթիի հիվանդանոցի տնօրեն Թեա Միգինեիշվիլին: