Փոթիի հոսպիտալում կասկածելի ախտանշաններով երկու պացիենտից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել
Փոթիի հոսպիտալում կասկածելի ախտանշաններով երկու պացիենտից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել: Նրանք ունեին ջերմություն և շնչառական այլ խնդիրներ:
Երկուսն էլ գտնվում են մեկուսացված խցիկում:
«Կլինիկա տեղափոխվելուց անմիջապես հետո երկուսն էլ ստացել են բժշկական օգնություն: Նրանց կենսաբանական նմուշներն ուղարկվել էր Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոց՝ թեստավորման համար: Այս պահի դրությամբ նրանց առողջական վիճակը բավարար է: Նրանց արդեն դուրս են գրել կլինիկայից»,- հայտարարել է կլինիկայի տնօրեն Թեա Միգինեիշվիլին: