Փոթիի հիվանդանոց է տեղափոխվել կասկածելի ախտանշաններով չորս մարդ:
Նրանք ունեն ջերմություն և շնչառական խնդիրներ:
Նրանց բոլորին պահում են մեկուսացված հիվանդասենյակում:
«Կլինիկայում գտնվում է չորս հիվանդ է: 6-ամյա մի տղա և 78-ամյա մի տղամարդ`Փոթիից, ինչպես նաև 18 տարեկան տղա` Լանչխութիից և 61-ամյա մի կին`Ճալադիդիից: Նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն: Հիվանդների կենսաբանական նմուշները արդեն ուղարկվել են Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոց՝ «Փի Սի Ար» թեստավորման նպատակով: Պատասխանները, հավանաբար հայտնի կդառնան այսօր»,- ասել է կլինիկայի տնօրեն Թեա Միգինեիշվիլին: