Փոթիի Արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության 26 աշխատակցի մոտ չի հաստատվել կորոնավիրուս, ևս 32 անձի պատասխան հայտնի կդառնան ավելի ուշ
Հայտնի է Փոթիի Արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության կենտրոնի աշխատակիցների մի մասի հետազոտության արդյունքները:
26 անձի մոտ չի հաստատվել կորոնավիրուս, 32 անձի պատասխանն էլ հատնի կդառնա ավելի ուշ:
Նշված հետազոտությունն իրականացվում է կանխարգելման նպատակով:
«Ընդհանուր առմամբ վերցվել է 58 կենսաբանական նմուշ: Դրանցից 26-ի արդյունքները հայտնի են, և բոլորը բացասական են: Նշված հետազոտությունն արդեն անցկացվում է երկրորդ անգամ, ըստ պլանի՝ 14 օրը մեկ: Այս պահին վերցված է 58 նմուշ: Դրանք «Պի Սի Ար» մեթոդով ուսումնասիրելու համար ուղարկվել է Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոցի լաբորատորիա», – հայտարարել է Արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության կենտրոնի ղեկավար Կեսո Գելենիձեն: