Փարիզում ընթանում է Ամերիկայի Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը:
ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները միմյանց հանդիպում են Ելիսեյան պալատում, Առաջին աշխարհամարտի ավարտից տարելիցի առնչությամբ նախատեսված միջոցառումների շրջանակներում:
Դեմ առ դեմ հանդիպման մեկնարկից առաջ նախագահները հայտարարել են, որ նրանք երկու երկրների միջև առկա հարաբերությունների հետ մեկտեղ զրուցելու են նաև ահաբեկչության մասին, որը միջազգային հանրության կարևորագույն մարտահրավերն է: