Փարիզում ընթանում է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հանդիպումը

17:03, 10.11.2018

Փարիզում ընթանում է Ամերիկայի Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը:

ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները միմյանց հանդիպում են Ելիսեյան պալատում, Առաջին աշխարհամարտի ավարտից տարելիցի առնչությամբ նախատեսված միջոցառումների շրջանակներում:

Դեմ առ դեմ հանդիպման մեկնարկից առաջ նախագահները հայտարարել են, որ նրանք երկու երկրների միջև առկա հարաբերությունների հետ մեկտեղ զրուցելու են նաև ահաբեկչության մասին, որը միջազգային հանրության կարևորագույն մարտահրավերն է:

 

Նմանատիպ