Պետք է զգույշ լինել, գուցե ինչ որ կերպ Թբիլիսին փրկվի վարակման շատ դեքերից. Մարինա Էնդելաձե
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի մեկուսացված բաժանմունքի ղեկավար, Մարինա Էնդելաձեի հայտարարությամբ՝ նախորդ օրերի համեմատությամբ Թբիլիսիում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն աճել է:
Դեպքերի քանակից ելնելով, ինչպես նշել է Էնդելաձեն, անհրաժեշտ է զգույշ լինել:
«Ամենակարևորն այն է, որ Թբիլիսիում աճել են կորոնավիրուսների դեպքերը: Իհարկե, մենք բոլոր մարզերում պետք է շատ զգույշ լինենք, բայց հաշվի առնելով բնակչության խտությունը և այն փաստը, որ այստեղ հիմնականում անցկացվում են բոլոր կարևոր միջոցառումները, մենք պետք է շատ զգույշ լինենք: Գուցե ինչ որ կերպ Թբիլիսին փրկվի նման հզոր ծանրաբեռնվածությունից և վարակման շատ դեքերից»,- ասել է Մարինա Էնդելաձեն:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 549 նոր դեպք, ապաքինվել է 268 պացիենտ:
Միևնույն ժամանակ, կորոնավիրուսի նոր դեպքերից 348-ը արձանագրվել է Աջարիայում, իսկ 99-ը ՝ Թբիլիսիում: