Պետական պաշտպանության ծառայության աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս
47 ամյա տղամարդու մոտ, ով աշխատում է պետական պաշտպանության ծառայությունում, հաստատվել է «կովիդ 19»: Այս տեղեկությունը հաստատել է Ռուսթավիի կենտրոնական հիվանդանոցի տնօրեն, Պապունա Բախտաձեն:
Ըստ նրա, տղամարդը բնակվում է Ռուսթավիում, նա բարձր ջերմությամբ դիմել է Ռուսթավիի տենդի կենտրոնին:
Տղամարդուն տեղափոխել են համապատասխան հաստատություն: Համավարակաբանները աշխատում են կապերի հաստատման ուղղությամբ: