ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղար Մարք Էսպերը հայտարարում է, որ Նյու Յորքի հոսպիտալներին օգնություն ցուցաբերելու համար Պենտագոնը լրացուցիչ 300 ռազմական բժիշկ կուղարկի այս քաղաք:
Ինչպես նշել է պաշտպանության քարտուղարը, Պենտագոնն արդեն Նյու Յորքի 11 հոսպիտալ է ուղարկել 350 բժիշկի, իսկ այսօր՝ տեղի բժիշկներին օգնելու համար կուղարկի ևս 300-ին:
Նյու Յորքի նահանգում կորոնավիրուսի համավարակի մեկնարկից մինչ օրս զոհվել է 7844 մարդ: