Պատվաստված 715 425 քաղաքացուց վարակը հաստատվել է միայն 317 մարդու մոտ. Իսրայելի առողջապահության նախարարություն
Իսրայելի Առողջապահության նախարարության կողմից հրապարակված տվյալների համաձայն, պատվաստման գործընթացից մեկ շաբաթվա ընթացքում, քաղաքացիների 0,04 տոկոսի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, որոնցից միայն 16-ն են հոսպիտալացվել:
Իսրայելում կատարված մեկ այլ հետազոտության համաձայն, որն իրականացվել է Իսրայելում, «Փայզերի» պատվաստանյութը ներարկելուց 10 օր անց, 163 հազար քաղաքացու միջև կորոնավիրուս է հաստատվել 31-ի մոտ:
Հետազոտության հեղինակների կարծիքով, դա նշանակում է, որ պատվաստանյութի արդյունավետությունը կազմում է շուրջ 92 տոկոս: Պատվաստված քաղաքացիների թվով Իսրայելը աշխարհում առաջին տեղում է: Ներկայումս պատվաստվել է Իսրայելի բնակչության մեկ քառորդը: