Համոզված եմ, Ախալցիխեից տեղափոխված բուժքույրի վիճակը մեր բժիշկների ջանքերով կլինի հուսալի. Էկատերինե Տիկարաձե
Համոզված եմ, Ախալցիխեից տեղափոխված բուժքույրի վիճակը մեր բժիշկների ջանքերով կլինի հուսալի. Էկատերինե Տիկարաձե

Համոզված եմ, որ մեր բժիշկների համատեղ ջանքերով մենք շատ շուտով կկարողանանք և կունենանք հուսալի լուծում,- այս մասին Առողջապահության նախարարությունում կայացած հանդիպումից հետո, հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն:

«Ինչ վերաբերում է այսօր տեղի ունեցած փաստին, խորհրդի հիմնական քննարկումը բուժքրոջ հետ տեղի ունեցած փաստի վերլուծությունն էր, որի հիման վրա մենք որոշեցինք բոլոր անհրաժեշտ տեղեկությունները տրամադրել կողմնակի իրադարձությունների կառավարման հանձնաժողովին: Կարգավորող գործակալությունը կլինիկայում էր գտնվում ժամը 16:00-ին, և նրանք մանրակրկիտ ուսումնասիրություն և հետազոտություն անցկացրեցին կլինիկայում հիվանդի նկատմամբ ձեռնարկված գործողությունների վերաբերյալ: Այս բոլոր փաստաթղթերը կփոխանցվեն կողմնակի բարդությունների կառավարման հանձնաժողովին և նրանք անմիջապես կսկսեն ուսումնասիրել այդ փաստը, որի հիման վրա մենք լրացուցիչ տեղեկություններ կտրամադրենք քաղաքացիներին, գոյություն ունեցող փաստի պատճառահետևանքային կապի մասին: Հիվանդին տեղափոխել են Թբիլիսիի համալսարանական կլինիկա, մենք լրացուցիչ միջոցներ ենք ձեռնարկել: Երեկոյան ժամը 21:00-ին բժիշկների բազմապրոֆիլ թիմը համատեղ խորհրդակցություն կանցկացնի, որի հիման վրա համատեղ որոշում կկայացվի, թե որն է լինելու հիվանդի հետագա բուժման մարտավարությունը: Համոզված եմ, որ մեր բժիշկների համատեղ ջանքերով մենք կկարողանանք դա անել շատ շուտով և կունենանք հուսալի լուծում», – հայտարարել է Տիկարաձեն:

Մինչև 30 տարեկան բուժքույրը, որի մոտ Ախալցիխեի «Իմեդի» կլինիկայում, «Աստրազենեկայի» պատվաստանյութը ներարկելուց հետո հավանաբար զարգացել է կողմնակի ռեակցիա, տեղավորվել է Թբիլիսիի Առաջին համալսարանական կլինիկայում: Այս պահին հիվանդի վիճակը մնում է ծանր:

Դեպքի հետաքննությունն արդեն սկսվել է, չնայած մինչ այդ ենթադրվել է, որ դա կարող էր լինել պատվաստումից հետո ամենահազվադեպ բարդությունը: