Պատրիարքության 41 տարիները շատ ծանր էին, սակայն մշտապես զգացել եմ ձեր օգնությունը և աստծու օրհնանքը. Իլիա երկրորդ
Պատրիարքության 41 տարիները շատ ծանր էին, սակայն մշտապես զգացել եմ ձեր օգնությունը և աստծու օրհնանքը,-այս մասին համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա երկրորդը հայտարարել է Մցխեթայում, Սվետիցխովելիի տաճարում:
«Ձերդ գերազանցություն տիկին նախագահ, պարոն վարչապետ, հոգևոր այրեր, հոգևոր զավակներ: Պատրիարքության 41 տարիները շատ ծանր էին, սակայն մշտապես զգացել եմ ձեր օգնությունը և աստծու օրհնանքը: Աստված մեզ է տալիս խաչը, և տալիս է ուժ, որ մենք կարողանանք այդ խաչը հասցնել մինչև վերջ:
Մեր ազգը սիրով լի ազգ է: Եթե չլիներ ձեր սերը, ես չէի կարողանա մինչև վերջ հասցնել այս խաչը: Օրհնված լինեք»,-ասել է Իլիա երկրորդը:
Պատրիարքի նշանակման 41 տարվա առթիվ կազմակերպված տոնական պատարագին ներկա են գտնվել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:
Իլիա երկրորդը կաթողիկոս պատրիարք է դարձել 44 տարեկանում, 1977 թվականին տեղի ունեցած 12-րդ եկեղեցական հավաքին: Նրան ձեռնադրել են նույն տարի դեկտեմբերի 25-ին Սվետիցխովելիում:
Հեղինակ -
Edgar Barsegyan