Պատրիարքը դիմել է էմիգրանտներին. Այնպես եմ ձեզ սիրում, ինչպես Վրաստանը
Վրաստանի պատրիարքարանում անցկացված հանդիպմանը Ժողովրդագրական համաժողովի հիմնադիրներին և հյուրերին է դիմել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք, Սրբազնագույն և Երանաշնորհ, Իլիա Երկրորդը:
Իլիա Երկրորդը դիմել արտասահմանում, այդ թվում Շվեդիայում և Իսպանիայում բնակվող վրացիներին, որոնք հանդիպմանը մասնակցեցին տեսաուղերձի միջոցով: Պատրիարքը նրանց կոչ է արել վերադառնալ Վրաստան և նշել, որ նա արտասահմանում բնակվող վրացիներին սիրում է այնպես, ինչպես Վրաստանը:
Իլիա Երկրորդը խոսել է ժողովրդագրական իրավիճակի մասին: Նրա գնահատմամբ, խնդիրը հրատապ է և այնքանով կարևոր, որ կանգնած է վրաց ժողովրդի լինել-չլինելու հարցը: