Պատրիարքարանում հայտարարում են, որ բողոքարկելու են դատարանի որոշումը, որը վերաբերում է Նինոծմինդայի գիշերօթիկից շահառուների դուրս բերելուն
Պատրիարքարանում հայտարարում են, որ բողոքարկելու են դատարանի որոշումը, որը վերաբերում է Նինոծմինդայի գիշերօթիկից շահառուների դուրս բերելուն

Վրաստանի պատրիարքարանը Նինոծմինդայի գիշերօթիկ դպրոցի վերաբերյալ տարածել է հայտարարություն:

Պատրիարքարանի հայտարարության համաձայն, Ժողովրդական պաշտպանի կողմից Նինոծմինդայի գիշերօթիկ դպրոց մուտք գործելու հետ կապված խնդիրների մասին, նրանց ոչ մեկ չի դիմել, և դա հայտնի է դարձել լրատվամիջոցների միջոցով, որի պատճառով նրանք գործընթացին ներգրավվել են ավելի ուշ:

Նրանց խոսքով, իրենք բողոքարկելու են դատարանի որոշումը, կապված Նինոծմինդայի գիշերօթիկ դպրոցից  շահառուներին դուրս բերելու գործընթացին:

«Ցանկանում ենք նշել, որ Ժողովրդական պաշտպանի կողմից Նինոծմինդայի գիշերօթիկ դպրոց մուտք գործելու հետ կապված հիմնախնդրի մասին, մեզ ոչ մեկ չի դիմել և այդ մասին մեզ հայտնի է դարձել լրատվամիջոցների միջոցով: Այդ պատճառով գործընթացին ներգրավվել են ավելի ուշ: Ներկայումս իրավիճակը փոխվել է: Սոցիալական աշխատողները գտնվում են տեղում և շահառուները գտնվում են շուրջօրյա վերահսկողության տակ: Երեխաների վերաբերյալ եկեղեցին կշարունակի համագործակցել համապատասխան գերատեսչությունների և կազմակերպությունների հետ, Վրաստանի օրենսդրությամբ նախատեսված չափանիշներին համապատասխան:

Միևնույն ժամանակ, մենք հայտարարում ենք, որ բողոքարկելու ենք դատարանի որոշումը, կապված Նինոծմինդայի գիշերօթիկ դպրոցից շահառուներին դուրս բերելու գործընթացին, քանի որ դատարանին չի ներկայացվել անչափահասների նկատմամբ վատ վերաբերմունքի և բռնության վերաբերյալ համապատասխան ապացույցներ. Նաև, գիշերօթիկի ղեկավարությանը և անձնակազմին հնարավորություն չի տրվել արտահայտել սեփական դիրքորոշումը:

Անհրաժեշտ է, որ համապատասխան ծառայությունները ժամանակին և օբյեկտիվ կերպով ուսումնասիրեն մեղադրանքները, դեպքերին արդար գնահատական ​​տալու համար:

Կարծում ենք, որ գիշերօթիկից շահառուներին դուրս բերելու արագացված գործընթացը չի բխում երեխաների շահերից, քանի որ այնտեղ առկա իրավիճակը չի գնահատվել սոցիալական աշխատողների կողմից, և ոչ էլ պատշաճ եզրակացություն է արվել իրավասու մասնագետների կողմից: Մեր դիրքորոշմամբ, անհիմն և հապճեպ տեղափոխման գործընթացը միայն կվնասի երեխաներին:

Մենք կարծում ենք, որ յուրաքանչյուր երեխայի իրավունքները պետք է հաշվի առնվեն, և պետք է մշակվի անաչառ և անհատականության վրա հիմնված ​​ծրագիր, որպեսզի տեղի չունենա մի կողմից նրանց վնասումը, իսկ մյուս կողմից նրանց օգտագործումը հակաեկեղեցական արշավում»,- ասված է հայտարարության մեջ:

Քաղաքային դատարանի ժամանակավոր որոշման համաձայն, Առողջապահության նախարարությանը և Պետական ​​խնամքի գործակալությանը հանձնարարվել է Նինոծմինդայի գիշերօթիկ դպրոցում բնակվող հաշմանդամություն ունեցող երեխաներին տեղափոխել այլ պետական ​​խնամքի հաստատություններ: