ՆԳՆ-ը «Նամախվան ՀԷԿ»-ի կապակցությամբ տարածում է հայտարարություն - Կոչ ենք անում քաղաքացիներին, չհատեն արտահայտման ազատության օրենքով սահմանված նորմերը և ենթարկվեն ոստիկանության պահանջներին
ՆԳՆ-ը «Նամախվան ՀԷԿ»-ի կապակցությամբ տարածում է հայտարարություն - Կոչ ենք անում քաղաքացիներին, չհատեն արտահայտման ազատության օրենքով սահմանված նորմերը և ենթարկվեն ոստիկանության պահանջներին

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը տարածում է հայտարարություն:

Գերատեսչության տեղեկությամբ, անվտանգության ու օրինականության պահպանման նպատակով, «Նամախվան ՀԷԿ»-ի շինարարության նախապատրաստական աշխատանքների վերսկսման պատճառով, արդեն երկրորդ օրն է ՆԳ նախարարության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները կենտրոնացված են Ռիոնիի կիրճում:

Նրանց տեղեկությամբ, տեղում կենտրոնացված է նաև ոստիկանության համապատասխան ենթակառուցվածքը:

«Մեկ անգամ ևս պարզաբանում ենք, որ տարածված տեղեկությունն այն մասին, որ ոստիկանությունը Ռիոնիի կիրճում կիրառել է ազդանշաններ ճնշելու սարքավորումներ, չի համապատասխանում իրականությանը:

Ներքին գործերի նախարարության կողմից, ընթացիկ տարվա ապրիլի 3-ին տարածած տեղեկատվության մեջ պարզաբանված է, որ Ռիոնիի կիրճում տեղակայված հատուկ տրանսպորտային միջոցը, ապահովում է ռադիոկապի կայուն աշխատանքը:

Մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ ոստիկանական ենթակառուցվածքը իրենից ներկայացնում է ներքին ռադիոկապի ուժեղացման մեխանիզմ, որը կապ չունի բջջային և հեռախոսային կապի հետ, այն օգտագործվում է ոստիկանության ստորաբաժանումների միջև ռադիոկապի պատշաճ շահագործման համար: Նշված ոստիկանական ենթակառուցվածքը տեղակայված էր Ռիոնի կիրճում, տեղանքի բարդ տեղանքի և բարդ հաղորդակցության պատճառով:

Ինչ վերաբերում է Ռիոնիի կիրճում քաղաքացիների տեղաշարժի սահմանափակմանը, ապա ևս մեկ անգամ պարզաբանում ենք, որ անվտանգության միջոցառումներից ելնելով, ոստիկանության մասին Վրաստանի օրենքի 25-րդ և 26-րդ հոդվածների համաձայն, որոշակի ուղղություններով տեղաշարժի սահմանափակումները ժամանակավորապես ուժի մեջ են մնում, որպեսզի խուսափենք սպառնալիքներից և իրավիճակի հետագա սրումից:

ՆԳ նախարարությունը քաղաքացիներին հորդորում է դուրս չգալ խոսքի ազատության մասին օրենքով թույլատրված սահմաններից և ենթարկվել ոստիկանության պահանջներին:

Միևնույն ժամանակ ընդգծում ենք, որ ՆԳ նախարարությունը, որպես հասարակության անվտանգության և կարգուկանոնի համար պատասխանատու գերատեսչություն, ապահովում է յուրաքանչյուր քաղաքացու խոսքի ազատությունը, որը չի հատում օրենքով թույլատրված սահմանները», – ասված է հայտարարության մեջ: