Պատգամավոր Լևան Գոգիչաիշվիլիի և նրա կնոջ մոտ հաստատվել է կորոնավիրուս
Վրաստանի խորհրդարանի անդամ, անկախ պատգամավորներ խմբակցության անդամ, Լևան Գոգիչաիշվիլիի և նրա կնոջ մոտ հաստատվել է կորոնավիրուս։
Այս մասին Վիկա Բուկիան գրել է սոցիալական ցանցում։ Ինչպես նա նշում է, վարակման աղբյուրն այս պահին անհայտ է։
Նրա խոսքով այս պահին ընթանում է համավարակաբանական հետազոտություն։
Ընկերներ և գործընկերներ, հաստատում եմ, ուղակի անհնար է պատասխանել մեծ քանակությամբ զանգերի և հաղորդագրությունների։ Ես ինձ լավ եմ զգում, ուղղակի անհանգստանում եմ այն մարդկանց համար, ում հետ շփվել եմ այս երկու երեք օրերի ընթացքում։ Ցավոք վարակման աղբյուրն անհայտ է և ընթանում է հետազոտություն֊, Գրել է Վիկա Բուկիան։