ՊԱԾ-ի տեղեկությամբ, բռնազավթված տարածաշրջանում բնակվող կենսաթոշակառուները իրենց պատկանող թոշակները կստանան փետրվարի 12-ից
Կենտրոնական իշխանությունների կողմից վերահսկվող տարածքում, բռնազավթված տարածաշրջանում բնակվող որոշակի անվանակարգի անձինք, կկարողանան անցնել փուլ առ փուլ, համաձայն կորոնավիրուսի հետ կապված կանոնակարգերի, – այս մասին ասվում է Վրաստանի պետական անվտանգության ծառայության հայտարարության մեջ:
«Մենք կցանկանայինք ձեզ տեղեկացնել բռնազավթված Աբխազիայի ուղղությամբ օկուպացիոն գծի բացման հետ կապված լրացուցիչ մանրամասների մասին: Ըստ «թեժ գծով» տարածած տեղեկատվության, փետրվարի 11-ից բռնազավթված գծի վրա գործող անցակետը բացվել է երկկողմանի՝ տարեցների, թոշակառուների, հատուկ կարիքներ ունեցող անձանց և այլոց համար: Փետրվարի 12-ի օրվա առաջին կեսից, կենսաթոշակառուները կկարողանան իրենց թոշակը ստանալ հենց բռնազավթված գծում:
«Կենտրոնական իշխանությունների կողմից վերահսկվող տարածքում, բռնազավթված տարածաշրջանում բնակվող որոշակի անվանակարգի անձինք, կկարողանան անցնել փուլ առ փուլ, համաձայն կորոնավիրուսի հետ կապված կանոնակարգերի»,- ասված է ՊԱԾ-ի հաղորդագրության մեջ:
Բռնազավթված Աբխազիայի ուղղությամբ ազատ տեղաշարժի գրեթե մեկ տարի դադարեցված ռեժիմից հետո, այսօրվանից բացվել է Էնգուրի կամրջի վրա գործող անցակետը: