Բռնազավթիչ ռեժիմը Էրգնեթի գյուղի մոտ ապօրինաբար ձերբակալել է Վրաստանի երեք քաղաքացու
Բռնազավթիչ ռեժիմը Էրգնեթի գյուղի մոտ ապօրինաբար ձերբակալել է Վրաստանի երեք քաղաքացու

Բռնազավթիչ ռեժիմի ներկայացուցիչներն, Գորիի մունիցիպալիտետի Էրգնեթի գյուղի մոտ, բռնազավթված տարածքում, անօրինական կերպով ձերբակալել են երեք քաղաքացու: Տեղեկությունը տարածում է Պետական ​​անվտանգության ծառայությունը:

Նրանց խոսքով ՝ ապօրինի ձերբակալված մեկ անձ մոտ ժամանակներս կհանձնվի Վրաստանի կենտրոնական իշխանություններին, իսկ ապօրինի կալանքի տակ մնացած անձանց ազատ արձակման ուղղությամբ տարվում են ակտիվ աշխատանքներ:

«Անօրինական կալանքի պահից սկսած ՝ ակտիվացվել է «թեժ գիծը», իրազեկվել են Եվրամիության դիտորդական առաքելության և Ժնևի միջազգային բանակցությունների համանախագահները: Ապօրինի ձերբակալված մեկ անձ մոտ ժամանակներս կհանձնվի Վրաստանի կենտրոնական իշխանությանը, ակտիվ աշխատանքներ են տարվում ապօրինի կալանքի տակ մնացած անձանց ազատ արձակման ուղղությամբ:

Մարդկանց անօրինական ձերբակալությունները զգալիորեն բարդացնում են անվտանգության միջավայրը և բռնազավթված գծի երկայնքով տեղի բնակչության առօրյան: Անօրինական ձերբակալությունների համար, ամբողջ պատասխանատվությունը դրվում է Ռուսաստանի Դաշնության վրա», – ասվում է ՊԱԾ-ի հայտարարության մեջ:

Թողնել մեկնաբանություն