Սեպտեմբերի 7-ի դրությամբ Վրաստանում ընդհանուր առմամբ կատարվել է 1 340 062 պատվաստում,- այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:
Պաշտոնական տվյալների համաձայն, սեպտեմբերի 6-ին պատվաստվել է 24 262 մարդ:
Միևնույն ժամանակ, մեկ դեղաչափով պատվաստվել է 850 868 մարդ, իսկ 498 194-ը ՝ լիովին պատվաստված են:
Ինչ վերաբերում է վիրուսով վարակման նոր դեպքերին, ապա Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 965 նոր դեպք, ապաքինվել է 3 996 հիվանդ: Վերջին 24 ժամում մահացել է 50 վարակված: